Քանդակագործ Լևոն Թոքմաջյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ այժմ աշխատում է Ֆլորա Մարտիրոսյանի քանդակի վրա:
«Սպիտակ մարմարից քանդակ է, շատ շքեղ: Ափսոսում եմ, որ պետք է պանթեոնում տեղադրվի: Ջոկոնդան ով է եղել, սակայն մնաց պատմության մեջ որպես գեղեցիկ կնոջ կերպար: Ես Ֆ. Մարտիրոսյանի քանդակին հենց այդ տեսանկյունից եմ մոտենում, ինչքան անում եմ, նայում, մտածում` ինչով սա Ջոկոնդա չի: Երևանի քաղաքապետին խնդրեցի, որ գուցե ինչ-որ դպրոցում կամ փողոցում դրվի, որովհետև իրեն սիրող մարդիկ շատ կան»,-ասաց նա:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ